Կանադան անհանգստացած է Հյուսիսային Կորեայի դատարանի խիստ վճռով

167
korea

Կանադայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի կայացրած վճռի առնչությամբ, համաձայն որի Կանադայի քաղաքացի, ազգությամբ կորեացի քրիստոնյա հովիվ, 60-ամյա Հեն Սու Լիմին դատապարտել են ցմահ բանտարկության:

«Կանադան անհանգստացած է չափազանց խիստ դատավճռով` հատկապես հաշվի առնելով պարոն Լիմի տարիքը և թույլ առողջությունը»-հայտարարել է Կանադայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ֆրանսուա Լասալը: Նրա խոսքով չնայած բազմաթիվ հարցումներին, կանադացի պաշտոնատար անձանց  արգելել են հանդիպել բանտարկված հովվի հետ: Փաստորեն այս կերպ Հյուսիսային Կորեան խախտել է դեսպանատների փոխհարաբերությունների վերաբերյալ Վիենայի համաձայնագիրը:

Նշենք, որ Հեն Սու Լիմը, ով միսիոներական և բարեգործական նպատակներով բազմիցս այցելել էր Հյուսիսային Կորեա, բանտարկվել է այս տարվա հունվարին: Նրան մեղադրում են իշխանափոխություն կատարելու փորձի համար: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քրիստոնյա հովիվը «ընդունել» էր իր մեղքը:

Աղբյուր՝ tbn.am

 

Մեկնաբանություններ