Կառավարություն

295

Աստվածաշնչում կառավարման ոչ մի ձև չի առաջարկվում՝ որպես հասարակության կազմակերպման ճշմարիտ ճանապարհ։ Իրականում այն տարբեր ձևեր է արտացոլում։

«Նախահայրեր» Աբրահամը, Իսահակն ու Հակոբը համայնքներով էին ապրում։ Իսրայելի ժողովրդին սկզբում դատավորներն էին ղեկավարում, հետո՝ թագավորները։ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում քրիստոնյաներն ընդունում էին կառավարման հռոմեական համակարգը, որի իշխանության տակ ապրում էին։

Սկզբից Իսրայելն աստվածապետություն պետք է լիներ՝ մի ժողովուրդ, որի թագավորն Աստված է, սակայն մարդկանց մեղավոր բնության պատճառով ակներև դարձավ, որ հասարակությունը օրենքներ հաստատող և դրանց կենսագործմանը հետևող մարդ-կառավարիչների կարիք ուներ։ Իսրայելացիները սա հասկացան դատավորների օրոք, երբ կենտրոնական կառավարություն չկար։ «Այդ ժամանակ Իսրայելը թագավոր չուներ։ Ամեն մեկն անում էր, ինչպես կամենար»։

Աստված իշխանություն է ուղարկում կառավարություններին՝ արդարությունը պաշտպանելու համար. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված»։ Աստծու ժողովուրդը պետք է աղոթի կառավարության համար և զորավիգ լինի նրան՝ իշխել արդարությամբ։ Միաժամանակ, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ղեկավարներից արդարության պահպանում է ակնկալում, ոչ թե խեղաթյուրում։ Հին Կտակարանի մարգարեները, հատկապես Ամոսը, բացեիբաց խոսում էին Իսրայելի և Հուդայի շատ թագավորների անարդարությունների և բռնապետական կարգերի դեմ։ Երբ կառավարությունները փորձեն ճնշել իրենց հպատակներին, Աստծու ժողովուրդը պետք է աներկյուղ ոտքի կանգնի և դատապարտի նրանց։ Եթե քրիստոնյաները հայտնվում են կառավարության կողմից կարգադրության և Աստծու կամքի կատարման ընտրության առջև, նրանք «պետք է հնազանդվեն Աստծուն»։

Դտ 21.25, Հռ 13.1-7, Ա Տմ 2.2, Ա Պտ 2.11-25, Ես 56.9-12, Եր 21.11-22.19, Դն 3, Ամոս և շատ այլ հատվածներ մարգարեներից, Մտ 22.15-21, Գրծ 5.27-29

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ