Կյանքի իրավունքի պաշտպանության զանգվածային ակցիա է կայացել Պերուի մայրաքաղաքում

192

CNA-ի համաձայն`մարտի 12-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված կյանքի պաշտպանության ցույցին մասնակցել էր ավելի քան 750 հազար մարդ:

Միջոցառումը անցկացվել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի օրհնությամբ: Կարդինալ Խուան Լուիս Տորնեն ներկաներին կոչ էր արել աղոթել ընտանիքի, կանանց համար, որպեսզի վերջիններս հրաժարվեն հղիության արհեստական ընդհատումներ կատարելուց: Կարդինալի խոսքով հղիության ընդհատումներ կատարած կանայք  ներման կարիք ունեն, քանի որ նրանք սեփական երեխայի սպանություն են կատարել:

Կյանքի պաշտպանության համար քայլերթի մասնակիցները անցել էին քաղաքի փողոցներով, դուրս եկել առափնյա հրապարակ, որտեղ միտինգ էր կայացել, իսկ հետո համերգ` նվիրված կյանքի իրավունքի, կնոջ արժանապատվության և ընտանիքի պաշտպանությանը: Այդ միջոցառմանը մասնակցել էին Պերուի քրիստոնեական բոլոր հարանվանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, նախագահական ընտրությունների թեկնածուներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Մեկնաբանություններ