Կոչում

212

Աստվածաշնչի Աստվածը մի Աստված է, որ կանչում է մարդկանց և խոսում անմիջապես նրանց հետ։

Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի պատմությունը սկսվում է Աբրահամին ուղղված կոչով, որը ցույց է տալիս, որ իսրայելացիներն Աստծու ժողովուրդն էին ոչ թե Նրա զավակները լինելու իրավունքը վաստակելու համար, այլ որովհետև Աստված Ինքն էր կամեցել «կոչել» նրանց։

Նույնն է նաև Նոր Կտակարանում։ Հիսուս մարդկանց կոչ էր անում հետևել Իրեն, արձագանքել Իր նոր արքայությունն հռչակող ուսմունքին։ Նույնն էր անում վաղ եկեղեցին։ Քրիստոնյաները «կանչվում» են փրկության, հավիտենական կյանքի, համբերության, խաղաղության և Սուրբ Հոգով նորոգության։

Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում հաճախ է ընդգծվում Աստծու կոչն՝ ուղղված Իր ժողովրդին։ Աստված մարդկանց հատուկ պատգամների է կոչում. Աբրահամին, Մովսեսին, Սամվելին, Դավթին, Եսայուն, Երեմիային, Եզեկիելին և այլոց։ Նոր Կտակարանում Պողոսը «կոչված էր առաքյալ լինելու» և ճանապարհորդելու՝ Ավետարանը քարոզելու նպատակով։

Ծն 12.1, Օս 11.1, Մտ 11.28-30, Մր 1.20, 2.14, Գրծ 2.39, Բ Թս 2.13-14, Ա Տմ 6.12, Ա Պտ 2.21, Ա Կր 7.15, Ա Թս 4.7, Ելք 3, Ա Թգ 3, 16, Ես 6, Եր 1.4-10, Եզկ 1-3, Հռ 1.1, Գրծ 9, 13.1

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ