Հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

151

Արցախի կառավարության պաշտոնական էջը գրում է.

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, բարերար Բրայն Պետրոսյանին և Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանին:

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել ԱՀԱԸԱՄ-ի՝ Արցախում այս տարիներին իրականացված աշխատանքը, հույս հայտնել, որ դրանց շարունակականությունը նպաստելու է մատաղ սերնդի դաստիարակության գործին:

«Երեխաների առօրյայի հագեցած կազմակերպման համար կցանկանայի կարևորել ճամբարների դերը»,- իր խոսքում նշել է պետնախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Ներսեսսյանը մանրամասն ներկայացրել է Արցախում իրենց գործունեության՝ գրեթե երկու տասնյակից ավելի ոլորտները՝ առանձնացնելով հատկապես «Շող» ցերեկային կենտրոնի դերը։

Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ:

Մեկնաբանություններ