Հարության էությունը. Նոդար Թադևոսյան

256
tadevosyan

Այսօր Աստված ուզում է, որ քո սիրտը Հիսուս Քրիստոսով հարություն առած լինի: Հիսուսը գալով աշխարհ, ասաց որ մենք հավատքով ապրենք և մեր կյանքը չկապենք ինչ որ ծիսակատարությունների կամ ձևականությունների հետ:

«Եվ երբ որ այս ապականացուն անապականությունը կհագնի, և այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը որ գրված է, թե մահն ընկղմվեցավ հաղթության մեջ։ Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը։ Մահի խայթոցը մեղքն է, և մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Ա Կորնթացիս 15:54-57):

Այսօր ոչ գերեզմանը, ոչ էլ մահը հաղթություն չունեն, քանի որ Քրիստոսը հաղթել է դրանց և այդ հաղթությունը մեզ է փոխանցել:

Երբ Աստված ստեղծեց մարդուն` ամեն բան լուսավոր էր և օրհնության մեջ, առաջին մարդիկ երբ անհնազանդություն արեցին` տեսան իրենց մերկությունը: Մերկ բառի հասկացողությունը հետևյալն է, երբ մարդ չունի ավետարանի խոսքի ճշմարտությունը, նա չունի այն սպառազինությունը և հանդերձները, որով կարող է ծածկվել և չի կարող լինել ամբողջությամբ լույսի մեջ և Աստծո հետ կենդանի հաղորդակցություն ունենալ:

Եթե այսօր մարդը չի հասկացել Քրիստոսի հարության էությունը, ուրեմն նա շարունակում է ապրել մեղքի կյանքի մեջ, և այդ մեղքի կյանքը մարդուն մերկացնում է և չի տալիս հնարավորություն` հասկանալու, թե Աստված ինչ է ուզում իրենից:

Ադամի մերկության պատճառը իր անհնազանդությունն էր: Մահվան խայթոցը հասցնում է մերկության և մարդ կորցնում է աստվածային ծածկոցը, որ կարող է ծածկել իրեն:

Հիսուս Քրիստոսը հարություն է առել և աստվածային հատկություններով քեզ սիրում է և ցանկանում է բարձրացնել քեզ և ծածկել իր սուրբ հանդերձներով, որ քո մերկությունը չերևա:

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ