Հարուստ մարդիկ աղքատներից տարբերվում են 6 սովորույթով

403

Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարուստ մարդիկ աղքատներից տարբերվում են 6 սովորույթով։

Այդ մասին հայտարարել են Բրաունի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք նման եզրակացության են եկել անցկացրած փորձի արդյունքներով, որի վրա ծախսել են 5 տարի։

Հետազոտությանը մասնակցել է 50.000 ընտանիք (150.000 մարդ)։ Պարզվել է, որ ունևոր անձանց 67 տոկոսը հաճախ ունենում են եկամտի մի քանի աղբյուրներ։ Եվ աղքատների միայն 6 տոկոսն է ձգտում հայթայթել հավելյալ աղբյուրներ՝ նյութական բարեկեցությունը բարելավելու համար։

Ցածր եկամուտներ ունեցող 77 տոկոսը խաղամոլ են, նրանք մասնակցում են վիճակախաղերի, խաղում են պոկեր, խաղադրույքներ են կատարում մարզական խաղերի վրա։ Մինչդեռ ունևորների միայն 6 տոկոսին են հետաքրքրում պատահական եկամուտները։

Ավելին, հարուստ մարդկանց 79 տոկոսը մշտապես կարդում է գրականություն, որը թույլատրում է մեծացնել աշխատանքին առնչվող նրանց գիտելիքների մակարդակը։ Եվ միայն աղքատների 11 տոկոսն է կարդում մասնագիտացված գրականություն։

Գիտնականները նաև պարզել են, որ հարուստ մարդիկ նախընտրում են անել միայն իմաստավորված գնումներ՝ գնելով միայն այն, ինչը նրանք կարող են իրենց թույլ տալ, և ինչն իսկապես անհրաժեշտ է իրենց։ Նման մարդիկ չեն սիրում վարկեր վերցնել, եթե դա իրենց գրպանի բանը չէ։ Աղքատների դեպքում հակառակն է. նրանք սիրում են վարկեր վերցնել ու ձգտում են գնել այն, ինչի համար չի բավականացնում իրենց գումարը։

Ամենահետաքրքիրն այն է, որ հարուստների 84 տոկոսն ունակ է սահմանափակել իր ծախսերը որոշակի մակարդակի վրա, իսկ աղքատները գերազանցապես չեն մտածում այդ մասին։ Նրանցից միայն 20 տոկոսն է հետևում իր ծախսերին։

Եվ վերջապես, ունևորների 93 տոկոսը մշտապես կուտակում է տարբեր չափի գումար, իսկ աղքատները չեն սիրում տնտեսել՝ նախընտրելով ապրել մեկ օրով։

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ