Հոբելյանական տարին

405

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Հովվի ծննդյան օրը միշտ մեծ ցնծությամբ են նշել «Նոր սերունդ» եկեղեցում: Իսկ այս տարի առավել մեծ էր ուրախությունը, որովհետև նշում էին հովիվ Տիգրան Թադևոսյանի հիսուն ամյակը: Կիրակի օրվա ծառայության սկզբում ավագ ծառայող Նարինե Գասպարյանը եկեղեցու անունից շնորհավորեց սիրելի հովվին: Ամբողջ եկեղեցին, տոգորված ջերմ սիրով ու երախտագիտությամբ, օրհնեց սիրելի հովվին ու աղոթեց նրա համար:

Կիրակնօրյա պատգամախոսը՝ Սուսաննա Հարությունովան, քարոզի թեման ընտրել էր օրվա խորհրդին համապատասխան: Քարոզի թեման էր՝ «Հոբելյանական տարին»:

Հին Կտակարանում Աստված Իր ժողովրդին պատվիրում է յուրաքանչյուր հիսուներորդ տարին հռչակել որպես հոբելյանական տարի: Այդ տարիները հաշվարկվում են Քանանի երկիրը մտնելու տարվանից: Ըստ որոշ հրեա րաբբիների, հոբելյանական տարի լինելու է յոթանասուն անգամ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին սկսվել է վերջին՝ յոթանասուներորդ հոբելյանական տարին:

Ո՞րն է հոբելյանական տարվա իմաստը:

1. Հռչակելով հոբելյանական տարին, Աստված ցույց տվեց, որ բոլոր մարդիկ Իր առաջ հավասար են, անկախ այն բանից, հարո՞ւստ են, թե՞ աղքատ, հող ունե՞ն, թե՞ ոչ, հայտնի՞ են, թե՞ անհայտ: Աստծո շնորհը հավասար է բոլորի համար:

2. Աստված թույլ չի տալիս, որ մեկը հարստանա մյուսի հաշվին: Գերությունից ազատվում են բոլորը:

Ուրեմն այս տարիները ազատության և համաներման տարիներ են:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

Մեկնաբանություններ