Հոգու սյորֆեր (ֆիլմ)

1952

Այս ֆիլմը հիմնված է սյորֆինգիստուհի Բեթանի Հեմիլթոնի կենսագրության վրա: 

Նա հայտնի է ամբողջ աշխարհում ոչ միայն որպես պրոֆեսսիոնալ սյորֆինգիստուհի, այլ նաև որպես մարզիկ, որը կարող է զբաղվել սյորֆինգով նույնիսկ առանց մեկ ձեռքի: Բեթանին ծնվել է մի գեղատեսիլ վայրում՝ Կաուայի կղզում, որը պատկանում է Հավվայան կղզիներին: Խաղաղ օվկիանոսը դեպի կղզի է մղում մեծ ալիքներ, որոնք թույլ են տալիս երիտասարդներին մեծացնել իրենց սյորֆինգի հմտությունները: Կաուայի կղզում սյորֆինգով չեն զբաղվում երևի միայն նորածինները:

Ինչպես այդ կղզու բնակիչների մեծամասնությունը, Բեթանին սկսում է զբաղվել սյորֆինգով շատ փոքր ժամանակից և այնքան է սիրում այս մարզաձևը, որ ամբողջ իր ազատ ժամանակը տրամադրում է դրան: Սակայն շնաձկան հարձակումը, որի պատճառով Բեթանին զրկվում է ձեռքից, երկար ժամանակով նրան շարքից դուրս է հանում: Միայն մեծ սերը սյորֆինգի նկատմամբ և կամքի ուժը օգնում են Բեթանիին կրկին կանգնել տախտակի վրա և նաև մասնակցել մրցույթների:

Մեկնաբանություններ