Հռոմի պապը լվացել և համբուրել է փախստականների ոտքերը

630

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ավագ հինգշաբթի լվացել և համբուրել է 12 հավատացյալների` 11 փախստականի և մեկ իտալուհու ոտքերը։

Ոտնլվայի արարողությունը տեղի է ունեցել մարդկանց ժամանակավոր պահման կենտրոնում, ովքեր դիմել են քաղաքական ապաստանի համար, գրում է Корреспондент-ը:

Նշվում է, որ 12 հավատացյալներից 5-ը կաթոլիկ են, ընդ որում` նրանցից 4-ը երիտասարդներ են Նիգերիայից, 3-ը մուսուլման են, 3-ը՝ ղպտի, 1-ը՝ հինդուիստ:

Ոտնլվայի արարողության ժամանակ պոնտիֆիկոսը հիշել է արյունալի ահաբեկչությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բրյուսելում: Ֆրանցիսկոսը նշել է, որ այդ դեպքերի հետևում, ինչպեսև Հուդայի հետևում, ինչ-որ մեկն է կանգնած:

Փախստականների կենտրոնում, որտեղ կա 892 մարդ, Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, ինչպես նաև հանդիպել է 3 ընտանիքների հետ, որոնցից 2-ը՝ Էրիթրեայից, 1-ը՝ Պաղեստինից:

Պատարագի ժամանակ պոնտիֆիկոսը նշել է, որ արարքներն ավելին են ասում, քան բառերը։

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ