Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին

453

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  կայցելի Հայաստան  մի քանի օրով,  հավանաբար, հունիսի վերջին, սակայն ճշգրիտ օրը դեռևս չի սահմանվել:

Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով Վատիկանի խոսնակի հայտարարությունը։

Գործակալությունը նշում է, թե Պապի ծրագրված ուղևորությունը կարող է  բարկացնել Թուրքիային, հաշվի առնելով մեկ տարի առաջ պապ Ֆրանցիսկոսի` Հայող Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները, ինչն ավարտվեց Թուրքիայի  և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալով և թուրք  դեսպանի հետկանչով։

Աղբյուր՝ panorama.am

Մեկնաբանություններ