Հռոմի Պապի համբույրից հետո ամերիկացի անդամալույծ տղան ֆինանսական օգնություն է ստացել համացանցում

259
pope

The Washington Post-ի համաձայն`10 տարեկան անդամալույծ տղան, որին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը օրհնել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ, համացանցով կարողացել է հավաքել ավելի քան 100 հազար դոլար:

Այդ գումարը նրա ծնողներին հնարավորության կտա հաշմանդամի սայլակը տեղափոխելու համար նախատեսված ֆուրգոն գնել: Սեպտեմբերի 26-ին  Ֆիլադելֆիայի օդանավակայան ժամանելուց հետո` Պապը տեսնելով անդամալույծ Մայքլ Կիտինգին, կանգնեցրել էր ավտոմեքենան, մոտեցել նրան, օրհնել էր և համբուրել:

Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Մայքլին համբուրող Պապի լուսանկարը, տղայի հասցեով սկսեցին դրամական փոխանցումներ գալ: Շատ կարճ ժամանակահատվածում հավաքվել էր 100 հազար դոլար, ինչը ծնողներին կօգնի նոր ֆուրգոն գնել: Մայքլը կարողանում է տեղաշարժվել միայն անվավոր սայլակով: Այդ նոր ֆուրգոնի շնորհիվ տղան կկարողանա ավելի երկար ճանապարհորդություններ կատարել:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ