Հռոմի պապի սքրինշոթն օգտատերերն ընդունել են որպես իր առաջին սելֆի

362
francis

Վատիկանի ոչ պաշտոնական Instagram-ի էջում հրապարակված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին սելֆին առաջ է բերել օգտատերերի քննարկումները:

«Առաջին սելֆի» մակագրությամբ Ֆրանցիսկոսի լուսանկարը հավաքել է 11 հազար լայք: Սակայն, ինչպես հաղորդում է Religion News Service պորտալը, պապի նկարը իրականում սելֆի չէ, քանի որ այն արված է Google Hangouts մեսինջերից, սքրինշոթի օգնությամբ:

Նաև նշվում է, որ Ֆրանցիսկոսը, որն այս շաբաթ կդառնա 79 տարեկան, երեխաների հետ հանդիպումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների հարցում հանդիսանում է «դինոզավր»:

CNN-ի լրագրողները նշում են, որ որոշ նորությունների համաշխարհային գործակալություններ Ֆրանցիսկոսի սքրինշոթն իրոք ընդունել են որպես սելֆի: Այն ժամանակ, երբ պաշտոնական սելֆին կարող է հայտնվել միայն Վատիկանի պաշտոնական էջում:
Pope Francis first Instagram-posted selfie, at the Vatican.va account, stormed the Web with likes Dec. 14, 2015.

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ