Կույրերի երկիրը

667

Մի երկրում բոլորը կույր էին ծնվում:

Աչքերի տեղեր ունեին, բայց աչքեր չունեին: Այդպես ապրելը նրանց համար սովորական էր: Եվ մի օր մի երեխա է ծնվում՝ աչքերով: Երբ մի քիչ մեծանում է, ասում է.

-Մայրիկ, ես ինչ-որ բաներ եմ տեսնում՝ գույներ կան, շարժում կա և այլն:

Մայրն ու հայրը խուճապի են մատնվում, բժշկի են գնում: Իհարկե, բժիշկն էլ կույր էր. քննում է, շոշափում մանկանը, ապա ասում.

-Հա, ես հասկացա, սա տեսնելու հիվանդություն է:

Ծնողները հարցնում են.

-Ի՞նչ պիտի անենք:

Բժիշկը պատասխանում է.

-Պետք է վիրահատել:

Ծնողները բժշկին խնդրում են, որ կատարի վիրահատությունը: Բժիշկը մատները տանում ու հանում է երեխայի աչքերը, ապա երեխային հանձնում ծնողներին, ասելով.

-Ահա, հիմա արդեն ճիշտ ձեզ նման է. այլևս չի խոսելու լույսի մասին, գույների մասին, ծաղիկների մասին՝ հիմա ճիշտ ձեզ նման դարձավ:

Տակավին հալածվում է ճշմարտությունը:

 

Մեկնաբանություններ