Մայրությունը ընդլայնում է ընկերների շրջանակը

236

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ծնունդը կնոջ շփման շրջանակն ընդլայնում է միջինը 9 ընկերներով. նրանք երիտասարդ ծնողներն են, առավել հաճախ՝ հարևանությամբ ապրող: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Թվերը ցույց են տալիս, որ մայրանալուց առաջ կնոջ շփման շրջանակը ներառում է միջինը 13 ընկեր, երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում այն աճում է մինչև 22 ընկեր:

Ամուր կապեր են ստեղծվում գրեթե վայրկենաբար՝ երեխաների խնամքի, հիվանդության կամ երեխային ամբողջ գիշեր քնել սովորեցնելու հարցերում կարծիքների, խորհուրդների և հուշումների փոխանակման ֆոնին:

Շատ կանայք, որոնք այդ շրջանում են ընկերացել, կապը շարունակում են ամբողջ կյանքում, և արդյունքում երեխաները նույնպես սկսում են միմյանց հետ ընկերություն անել:

Natures Purest-ի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասրադ մայրիկների 53%-ը հեշտությամբ է ընկերացել այլ մայրիկների հետ, թեև հայտնի է, որ հասուն տարիքում ընկերանալը բավական դժվար է:

Հարցվածների 16%-ն ընդգծել է երեխաների ծննդից հետո իրենց սոցիալական կյանքի բարելավումը:

2000 հարցվածների կեսից ավելին ասել է, որ մայրիկների համար ավելի հեշտ է ընկերանալ, քանի որ նրանք շատ ընդհանուր թեմաներ ունեն:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ