Մեզ առաջնորդում էր Հիսուսը. Արամ Ասատրյան

1222

Սաղ. 58:7 «… եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած»:

Թող ոչ ոք չասի, թե այս չորսօրյա պատերազմում ինքն էր առաջնորդում այս հրաշալի ժողովրդին՝ դեպի այս հատուկ և խորիմաստ նոր հաղթանակը:

Այս պատերազմում մեր հրաշալի ժողովրդին առաջնորդում և պաշտպանում էր մեր Սքանչելի, բոլոր հայերի Տերը՝ Հիսուս Քրիստոսը: Այդքան զինատեսակների շքերթում այդքան զինտեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառմանը դիմակայել կարող էր միայն Մեկը:

Միջամտեց և անճար չթողեց… Այսքա՜ն չպայթած «սմերչներից», այսքա՜ն անօդաչու սարքերից պահեց Տերը:

Թող ոչ ոք չասի, թե այս օրերին ինքն էր առաջնորդում այս հրաշալի ժողովրդին. Տերն էր պահում և համախմբում բոլոր-բոլորիս…

Սա հաղթանակ էր, որ բերեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ:

Արամ Ասատրյան

Մեկնաբանություններ