Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք. Արմեն Սարգսյան

241

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք:

Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետևաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միևնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։

Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետև 21-րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Աղբյուր՝ president.am

Մեկնաբանություններ