Նիկ Վույիչիչը հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ

540
russia

«Живая Вера» կայքի համաձայն 2016 թվականի գարնանը հայտնի քարոզիչ Նիկ Վույիչիչը այցելելու է Ռուսաստան:

Նա կայցելի Նովոսիրբիրսկ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Սոչի և Մոսկվա քաղաքները: Հայտնի է նաև, որ Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկ Վույիչիչը ասել էր. «Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատվություն են կրում  իրենց երկրի ժողովրդի համար: Նրանցից  շատ բան կարելի է սովորել, ինձ հետաքրքրում է նրանց ներաշխարհը: Սովորաբար պետության առաջնորդները իմաստուն մարդիկ են, նրանց հետ հետաքրքիր է, հրաշալի զրուցակիցներ են: Երբ հանդիպել եմ նախագահների հետ, ապա զրուցել ենք բարեգործության,  աղքատության նկատմամբ վերաբերմունքի, երեխաներին օգնելու և շատ այլ հարցերի մասին: Դեռ չգիտեմ ինչ ենք զրուցելու Վլադիմիր Պուտինի հետ, կարծում եմ ինքը թեմա կառաջարկի»:

Աղբյուր՝ tbn.am

 

Մեկնաբանություններ