Նորո և Ժիրո — «Աչքերդ ինձնից չթաքցրեցիր».Հարցազրույց քրիստոնեական նոր երգի հեղինակների հետ

1152

Օրեր արաջ լույս է տեսել Հոլանդիայի և Բելգիաի «Աստծո Տուն» եկեղեցու երիտասարդներից՝ Նորոյի և Ժիրոյի տեսահոլովակը:

Մեր այն հարցին, թե որն է երգի և տեսահոլովակի հիմնական ուղերձը, եղբայրները պատասխանեցին, որ ցանկանում էին բոլորին հիշեցնել, որ կա մեկը, ով երբեք չի մոռանում մեր մասին:

Թե՛ դժվարության, թե՛ նեղության և թե՛ ուրախության պահերին Նրա աչքերը մարդկանց վրա են, և Նա չի հոգնում մարդկանց օգնելուց ու ազատելուց ամեն տեսակ խնդիրներից և վատ իրավիճակներից:

Նա է այն միակը, ով միշտ մնում է հավատարիմ: Սակայն մենք էլ պետք է հիշենք Նրան և հատկացնենք Նրան այն ժամանակից, որ հենց Նա է տվել մեզ:

Ձեզ ենք ներկայացնում տեսահոլովակը.
Կատարողներ՝ Նորո և Ժիրո:
Երգի հեղինակ՝ Ժիրո:
Գործիքավորում՝ Նորո:
Օպերատոր՝ Տարոն Մովսիսյան:

Զրուցեց Անի Հարությունյանը

Մեկնաբանություններ