«Նվիրի՛ր հույս». այցելություն կարիքավոր և ծնողազուրկ երեխաներին (լուսանկարներ, տեսանյութ)

277

Աբովյանի «Աստծո Ժողովուրդ» ավետարանական եկեղեցու երիտասարդները «Նվիրի՛ր հույս» միջոցառման շրջանակներում այցելեցին Աբովյանի և շրջակա բնակավայրերի շուրջ 30 կարիքավոր և ծնողազուրկ երեխաներին։

Երիտասարդները ուրախացրեցին մանուկներին իրենց գեղեցիկ ծրագրերով, երգերով և նվերներով։

Բազմաթիվ ընտանիքներ անհույս և ընկճված վիճակում էին գտնվում։ Երիտասարդների այցը մի փոքրիկ հույս և ջերմություն շնորհեց անտարբերության մատնված շատ ընտանիքներին և երեխաներին։

Յուրաքանչյուրը այսուհետ կարող է իր ներդրումն ունենալ՝ ընտրելով օգնել և հովանավորել այս ընտանիքներից ցանկացածին։

Մեկնաբանություններ