Իրանում 5 տարի բանտում լինելուց հետո ազատ է արձակվել հովիվ Ֆարշիդ Ֆաթին

842

Պարսկալեզու Kalameh պարբերականն այսօր հրապարակել է երկար սպասված ավետիսը, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ բարեկամներ, մեծ ուրախությամբ և գոհաբանությամբ հայտնում ենք, որ հանուն իր հավատքի հինգ տարի բանտում անցկացրած մեր եղբայր Ֆարշիդ Ֆաթին այսօր ազատ արձակվեց»:

Իսկ ահա բրիտանական Elam ծառայության պաշտոնական կայքը գրում է. «Շնորհակալ ենք բոլորիդ, որ հավատարմորեն աղոթում էիք Ֆարշիդի ազատության համար: Խնդրում ենք դարձյալ հիշել նրան ձեր աղոթքներում, որ Աստված պահապան լինի իրեն և իր ընտանիքին գալիք շաբաթներում: Խնդրե՛նք Տիրոջ ողորմությունը՝ Հիսուսի անվան համար հալածվող մեր քույրերի և եղբայրների համար: Նոր լուրերի դեպքում անպայման կտեղեկացնենք ձեզ: Քրիստոսի խաղաղությունը և ուրախությունը բոլորիս հետ»:

Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը 2015թ-ի ապրիլին նամակ էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ խնդրելով Ավետարանական եկեղեցու հովվին ազատ արձակել: Արդյունքում՝ 2015թ-ի հուլիսի 4-ին Ֆարշիդ Ֆաթին պաշտոնապես տեղեկացվել էր այն մասին, որ ազատ կարձակվի 2015թ-ի դեկտեմբերին՝ 2 տարի շուտ իրեն տրված ժամկետից:

Protestant.am

Մեկնաբանություններ