Ոչ թե օրենքով. Դերեկ Պրինս

352

Եկեք հիմա նայենք այն ճանապարհին, որով փորձում էին սրբության հասնել Հին Ուխտի ժամանակ։ Աստված ասաց.

«Սու՛րբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտացիս 11:44)։ Ղևտացիների 11 գլուխը խոսում և թվարկում է սահմանված մի բարդ կարգ այն մասին, թե ինչ պետք է ուտել, ինչ պետք է հագնել և ինչն է մեկին սուրբ կամ անսուրբ անում։

Աստծո պահանջը անձնական կենտրոնացման վերաբերյալ էր (Ղևտացիս 11:44)։ Սակայն այս գլխից մենք հայտնաբերում ենք, որը սրբությունը պահելը բավականին բարդ և դժվար էր։ Այստեղ մի շարք խճողված սահմանված կարգեր կային։

«Երկրի վրա փորսող գնացող կենդանիներից երկրի վրա ձեզ համար պիղծ են. աքիսը, մուկը, կատուն, առնետը, քամելեոնը, բծավոր մողեսը, մողեսն ու խլուրդը։ Երկրի վրա փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարվի մինչև երեկո»։ (Ղևտացիս 11:29-31)

Համաձայն այս կարգի, օրինակի համար, եթե մուկը սատկի և որևէ մեկը բարձրացնի այն պոչից, նա պիղծ կլինի մինչև երեկո։ Սակայն սուրբգրային այս հատվածը շարունակվում է և ասվում է այն մասին, թե եթե մուկն ընկնի մի անոթի մեջ կամ էլ որևէ շորի դիպչի, ինչ կարգ պետք է հետևի անմաքրության հարցը լուծելու համար։ Այս բոլոր սահմանումները դիտարկելու համար մեզանից հսկայական ժամանակ կպահանջվի։

Աստված ասաց, որ եթե որևէ մեկը հաջողվի այս օրենքի կարգը պահելու մեջ, նա սուրբ կլինի։ Սակայն, եթե դուք ցանկանում եք հասնել սրբությանը, օրենքի սահմանումները կատարելով, ապա պետք է պահեք այս կանոնները բոլոր ժամանակ։ Դուք երբևէ չեք կարող դրանցից մեկն անտեսել։ Սակայն գոհություն Աստծուն, որ նա ավելի լավ ճանապարհ է նախատեսել մեզ համար, որովհետև այս բոլոր սահմանումների և օրենքների պահպանումը մեղավոր մարդկության համար անհնարին է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Աստծո ծրագիրն ինձ սուրբ դարձնելու համար ոչ թե օրենքները պահելն է, այլ Հիսուս Քրիսոտոսի արյան միջոցով է, որով ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Ամեն։

Աղբյուր՝ derekprincearmenia.com

Մեկնաբանություններ