Որքան թանկ բան է երկրպագությունը

341
lord

«Դարձյալ առավ տարավ Նրան սատանան մի շատ բարձր սար և ցույց տվեց Նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը, և ասեց Նրան. սրանք ամենը Քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. Դեն գնա, սատանա, որովհետև գրված է, թե Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր և միայն Նրան պաշտիր։ Այն ժամանակ սատանան թողեց Նրան, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին Նրան»։ (Մատթեոս 4:8-11)

Որքան թանկ բան է երկրպագությունը, որ սատանան պատրաստ էր նման մեծ գին վճարելու դրա համար՝ աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը: Իհարկե, Տեր Հիսուսի դեպքում այդ գինը մեծանում էր այն պատճառով, որ սատանան հասկանում էր, թե ում է ինքը մոտեցել՝ Աստծո միածին Որդուն: Բայց իմ ու քո դեպքում նա նույնպես ու նույնքան շահագրգռված է դրանում, որովհետև մենք ևս այժմ Աստծո զավակներն ենք: Եկեք չպատճառենք մեր ոսոխ թշնամուն այդ հաճույքը, և չխոցենք մեր թանկագին Փրկչի սիրտը: Ավելին՝ մշտապես մեր Տիրոջը սրտանց ու բարձրաձայն փառաբանենք և երկրպագենք, որպեսզի սատանան ստիպված լինի իր ականջներն ու կեղտոտ բերանը փակել (Սաղմոս 8:2): Եվ թող մեր ողջ կյանքը անընդհատ երկրպագություն լինի՝ ուղղված մեր Տեր Աստծուն: Ամեն!!!

Էդուարդ Մխիթարյան

Մեկնաբանություններ