Ռոբերտ Ասրյան. Տկարության մեջ ճաշակել Աստծո շնորհքը

415
Pastor Robert Asryan

Դժվարությունների և անակնկալ դեպքերի ժամանակ մեր մտքում առաջին միտքը, որ ծագում է, այս է. «Ինչո՞ւ»:

Ինչո՞ւ այս դեպքը պատահեց և ինչո՞ւ Աստված իրավունք տվեց, որ այս դեպքը ինձ պատահի:

Բայց Աստված ուզում է, որ ինչու-ի փոխարեն այն մասին մտածենք, որ ինչպե՛ս Աստված ուզում է այս դեպքից օգտվելով ավելի շատ Իրեն ճանաչենք և ավելի շատ ճաշակենք Նրա շնորհքը և մեր տկարության մեջ հասկանանք Նրա զորության ներգործությունը մեր մեջ:

Ամեն բան մեր կյանքի մեջ գործում է դեպի բարին, և Նա խոստացել է, որ երբեք մեզ մենակ չի թողնի, և ոչինչ այս աշխարհում չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է:

«Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է». Հռովմեացիս 8.38-39:

Աղբյուր՝  Pogarm.org

Մեկնաբանություններ