Սերգեյ Ռյախովսկին ցավակցել է Բելգիայի ժողովրդին

273
Bishop Sergei Ryakhovski

Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս, Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է Բրյուսելում ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին:

«Վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում ենք վիրավորների համար, աղոթում ենք զոհվածների հարազատների, մտերիմների համար: Միայն Աստված կարող է մխիթարել նման վշտի ժամանակ»-ասել է Սերգեյ Ռյախովսկին:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ