Սիրո հիմքի վրա

279

Երբ մենք սերը թողնում ենք, մենք չենք զգում, որ մեր սիրտը գայթակղությունը, մեղքը ու մնացած բաները սկսում է ընդունել: Երբ սերը պակասում է, մեր սրտում գալիս են աշխարհի ցանկությունները:

Աստծո խոսքը ասում է, մնացեք սիրո մեջ ու դրանով կիմանանք, որ Աստված բնակվում է մեր մեջ, բայց երբ սերը պակասում է մեր կյանքում Աստծո ներկայությունն է սկսում պակասել, իսկ երբ ներկայութունը պակասում է` մեր մեջ աշխարհն է գալիս:

Եկեք քննենք մեր սրտերը, որ տեսնենք արդյո՞ք ամբողջ սրտով ու ամբողջ կյանքով սիրում ենք մեր Աստծուն, թե՞ պակասել է այդ սերը:

«Հիսուսն էլ ասաց նրան. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մաթևոս 22:37)։

Խնդրի′ր, որ Տերը ավելացնի քո մեջ սերը, որ դու սիրելով պաշտես, երկրպագես ու ծառայես Նրան: Ամեն բան պետք է սիրուց բխած լինի և մեր հավատքի կյանքը պետք է լինի ոչ մի այլ հիմքի, այլ սիրո հիմքի վրա:

Մովսես Առաքելյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ