Սիրտ փռե՛նք մեր Թագավորի առջև, ոչ թե ճյուղեր ու հանդերձներ․ Րաֆֆի Շահվերդյան

296
Rev. Rafie Shahverdian

Մարդիկ ճյուղեր ու հանդերձներ փռեցին Հիսուսի ոտքերի առջև, սակայն դրանք ոտնակոխ լինելով չորացան ու վեր առնվեցին. բայց եղան մարդիկ, ովքեր սիրտ փռեցին Նրա առջև:

Նրանք խաչի տակ գտնվող հավատարիմներն էին, որոնց «Ովսաննայի» աղաղակը Երուսաղեմի փողոցներում չհնչեց, այլ՝ Հիսուսի ուսին գլուխ դնելիս: Նրանք սիրտ փռեցին Նրա առջև, և Նա բնակվեց նրանց սրտերի մեջ հավերժ: Սի՛րտ փռենք մեր Թագավորի առջև:

«Եվ պատառեցեք ձեր սրտերը, ու չէ թե ձեր հանդերձները, և ետ դարձեք դէպի ձեր Տեր Աստվածը, ըստ որում ողորմած և գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար»․ Հովել 2․13։

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ