Սուրբ Ծննդյան բարեմաղթանքներ հայ հովիվների կողմից

1955
Christmas-am

Սուրբ Ծննդյանն ընդառաջ շնորհավորում և իրենց բարեմաղթանքներն են հղում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների «Կյանքի Խոսք» եկեղեցիների՝ ազգությամբ հայ հովիվները:

Artur SimonyanԱրթուր Սիմոնյան, Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ

Ես հռչակում եմ Հիսուս Քրիստոսի ծնունդը յուրաքանչյուր մարդու սրտում: Շատերը զարդարում են տները, խանութները, շենքերը, եղևնիներ են դնում, հրավառություններ են իրականացնում, բայց ներքուստ մարդիկ դեռ չեն վերապրել Քրիստոսի ծնունդը: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ խավարի մեջ քայլեն, ներքին խավարի մեջ մնան: Ես մաղթում եմ, որ մարդկանց սրտերում լույս ծագի, որն իրենք կպահպանեն ողջ տարվա ընթացքում: Մի՛ կորցրեք ձեր հույսն առ Աստված:

Ashot MargaryanԱշոտ Մարգարյան, Վիեննայի (Ավստրիա) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Շնորհավորում  եմ բոլորիս Սուրբ Ծնունդը: Քրիստոսի Ծնունդը լավագույն նվերն է մարդկությանը, որը երբևիցե կարող էր լինել: Իմ մաղթանքն է, որ միշտ հիշենք այն Նվերը, որը Աստված արել է մեզ համար, և թող Քրիստոսը ծնվի բոլոր նրանց սրտերում, ում սրտերում դեռ չի ծնվել:

 samvel penzaՍամվել Գրիգորյան, Պենզայի (Ռուսաստան) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Սուրբ Ծնունդն ինձ համար մեծ ուրախություն է, քանի որ հենց հրեշտակն էլ ասաց, որ մեծ ուրախություն է տալիս մեզ: Ոչ միայն Սուրբ Ծնունդի, այլև ամեն օրվա համար իմ մաղթանքն է, որ «Կյանքի Խոսք»-ը միշտ Աստծո զորությանն ու շնորհքին հետևի, Աստծո սիրո մեջ աճի և ամբողջ աշխարհին ցույց տա Տիրոջ փառքն ու փառավոր այն կոչումը, որ ստացել է  Աստծուց: Իմ մաղթանքն է, որ այս եկեղեցում մարդիկ մեծամեծ հրաշքներ տեսնեն, հոգևոր հասունանան, սիրեն և երկրպագեն Աստծուն:

bremenՍամվել Ասատրյան, Բրեմենի (Գերմանիա) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Մեզ համար մեծ պատիվ է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ինձ համար սա շատ կարևոր օր է:  Գերմանիայում նույնպես այս տոնը մեծ շուքով են նշում, այդ թվում նաև անհավատները: Բայց շատ կուզեի, որ նրանք տոնի գլխավոր իմաստը  հասկանային, այսինքն այն, որ այդ օրը լույս աշխարհ եկավ աշխարհի Փրկիչը: Ես կամենում եմ շնորհավորել յուրաքանչյուր մարդու «Կյանքի Խոսք» եկեղեցում, շնորհավորում եմ եկեղեցու ծառայողներին, իմ ավագ հովվին՝ Արթուր Սիմոնյանին, Բագրատին, Հայաստանի հայությանը: Ես ձեզ շատ սիրում եմ, մենք   աղոթում ենք Գերմանիայում ձեզ համար և կփորձենք օգտակար լինել ամեն ինչում: Ես մաղթում եմ, որ Տիրջ առատությունը լինի յուրաքանչյուր մարդու տանը:

emil holandԷմիլ Սարգսյան, Հոլանդիայի և Բելգիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Ինձ համար Սուրբ Ծնունդն այս է, երբ Քրիստոս ծնվում է  առաջին հերթին յուրաքանչյուր մարդու սրտում: Ես մաղթում եմ ամբողջ աշխարհին վերստին ծնունդ, որպեսզի մեր կյանքերում անվերջ նորը ծնվի:

cherqezyanՕնիկ Չերքեզյան, Բրյանսկի (Ռուսաստան) «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ

Սուրբ Ծնունդն ամենամեծ տոներից մեկն է, որը մենք ընտանիքում միշտ շատ ճոխ ենք նշում: Սուրբ Ծնունդը ընտանեկան օր է, Աստծուց մեծ նվեր է մարդկությանը: Ես մաղթում եմ, որ մեր ժողովուրդը երբեք հույսը չկորցնի և միշտ հիշի, որ մեր Տերը պատմության Աստված է: Մաղթում եմ, որ միշտ հավատան Աստծուն և տեսնեն ապագան: Ես միշտ ասում եմ՝ մարգարեությունը դեռ չիրականացած պատմությունն է, իսկ պատմությունը արդեն իրականացած մարգարեությունը: Մաղթում եմ, որ մարդիկ տեսնեն Աստծո նպատակներն ու ծրագրերը և ապրեն այդ մարգարեության մեջ:

artur nalbandyanԱրթուր Նալբանդյան, տարածքային հովիվ

Ծնվեց մեր Փրկիչը: Մեզ համար մի Սուրբ Ծնունդ կատարվեց, որի նմանը երբևէ չի եղել: Այս օրը մեզ համար ցնծություն և ուրախություն է: Սա տոն է, որը յուրաքանչյուրը պետք է նշի իր ընտանիքի հետ միասին: Ես կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ընտանիք,  միաբանվելով մի օջախի շուրջ, միասին անցկացնի այս տոնը, և միասին ուրախանա Աստծով:

Artur Musayelyan

Արթուր Մուսայելյան, Երևանի«Կյանքի Խոսք» եկեղեցու միսիոներական կենտրոնի
ղեկավար:

Սուրբ Ծնունդը ինձ և ընտանիքիս համար մի  մեծ, ընտանեկան տոն է: Մանավանդ երեխաներս շատ են սպասում այդ տոնին: Հենց այս օրը ծնվել է  Տեր Հիսուսը, այսինքն՝ մի մեծ Հույս է ծնվել ողջ մարդկության համար: Նա ծնվել է, որ մենք կարողանանք քայլ կատարել խավարի աշխարհից դեպի Երկնային արքայություն: Ես շնորհավորում եմ բոլորին: Թող որ Սուրբ Ծնունդն ու  եկող տարին լինեն ձեզ համար մի մեծ քայլ դեպի Աստծո արքայություն:

Մարատ Գևորգյան, Իջևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ:

Սուրբ Ծնունդը ամեն ինչի սկիզբն է: Չլիներ Քրիստոսի Ծնունդը, չէր լինի մնացած ոչ մի բանը: Սուրբ Ծնունդը նոր սկիզբ է, նոր կյանք, նոր թարմություն: Աստծո Խոսքում ասվում է. «Ով Քրիստոսում է՝ նոր արարած է: Հներն անցան, ամեն բան նոր եղավ»: Ես մաղթում եմ, որ Սուրբ Ծննդին ամեն մեկի կյանքում գա այդ Նորը:

Աղբյուրը՝ wolarm.org

Մեկնաբանություններ