Վաշինգթոնում 30 000 հովիվ աղոթել են ազգի վերածննդի համար

204

Ապրիլի 9-ին 30 000-ից ավելի հովիվներ և քրիստոնեական ծառայությունների առաջնորդներ հավաքվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում՝ Լինքոլնի հուշահամալիրում, որպեսզի աղոթեն և Աստծուն աղաղակեն Ամերիկայի հոգևոր բարենորոգչության համար:

Այս հանդիպման կազմակերպիչները նշել են, որ մայրաքաղաքում այսպիսի հավաքները միշտ ունեցել են պատմական և հոգևոր նշանակություն: Մայրաքաղաքը միշտ եղել է այն գլխավոր վայրը, որտեղ անց են կացվում տարբեր համաժողովներ, որտեղ քրիստոնյաները աղոթել և ապաշխարել են իրենց երկրի համար: Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն բախվել է լուրջ խնդիրների կամ երկրում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ, հազարավոր քրիստոնյաներ աղոթելու համար հավաքվել են Վաշինգթոնում, և Աստված միջամտել է:

«Մեր ամերիկյան պատմության ընթացքում հովիվները միշտ զգալի դեր են խաղացել մեր երկրի հոգևոր և սոցիալական վերափոխման գործում: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր հովիվները մեզ սովորեցնեն աղոթել և առաջնորդեն մեզ դեպի Քրիստոսի Մարմինը, վերադարձնեն դեպի Տիրոջ հետ հաղորդակցությունը»,- ասված է հովվական հավաքի կազմակերպիչների հայտարարությունում:

Առավոտյան ժամը 9-ից մինչև 16-ը ԱՄՆ տարբեր եկեղեցիների 30 000-ից ավելի հովիվներ միաբան աղոթել են Աստծուն, որպեսզի ԱՄՆ-ում իրականանա հոգևոր բարենորոգչություն և փոփոխություններ:

Մեկնաբանություններ