Փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է

157

Գերմանիայի փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է:

Այս մասին հայտարարել է Գետշենդորֆ բնակավայրում ռուսական վանքի վանահայր, քահանա Դանիելը: «Քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում սիրիացի և իրաքցի մուսուլմանների կողմից: Ավետարանական մի հովիվ ինձ տեղեկացրել է, որ նրա եկեղեցում գիշերում են սիրիացի քրիստոնյաները, որովհետև վախենում են իրենց կյանքի համար:

Շատ քրիստոնյա փախստականներ ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանք ասում են, որ Գերմանիայում իրենց կյանքը ավելի է վտանգված, քան Սիրիայում»-ասել էր քահանան ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա նկարագրել էր փախստականների ճամբարների վիճակը: «Յուրաքանչյուր սենյակում բնակվում է 30 մարդ: ճամբարում քաոս է, հակասանիտարական վիճակ: Փախստականների մեջ շատ են հիվանդները` թոքախտով, հեպատիտով և այլ հիվանդություններով»-ասել էր քահանա Դանիելը:

Նշենք, որ այս տարվա սկզբին ռուս քահանան նամակ էր ուղարկել Գերմանիայի իշխանություններին, որում մտահոգություն էր հայտնել քրիստոնյաների ճակատագրի վերաբերյալ փախստականների ճամբարներում: Սակայն նամակի պատասխանը դեռևս չի ստացել:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ