Քաջաբար աղոթի՛ր. Սալբի Քելեշյան

677
salpi-keleshyan

Գրված է Սուրբ Գրքի մեջ.

Դուք գնված՝ «ծախու առնված եք» ոչ արծաթով կամ ոսկիով, այլ Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով։

Հիսուսի արյունով գնված եմ ոչ թե տասանորդով, ոչ թե եկեղեցի հաճախելով, ոչ թե իմ լավ գործերով, ոչ թե իմ բարի ապրելակերպով, ոչ թե իմ լավ բառերով. այլ
իմ հավատքով գնված եմ Գառնուկի՝ Հիսուս Քրիստոսի արյունով։

Թող մարդիկ արժանի չտեսնեն, թող քննադատեն, զրպարտեն, կերպ-կերպ սուտ վկայություններ տան, չարախոսեն. ես հավատում ու վկայում եմ՝ Գառնուկին արյունով եմ գնվել։

Սիրելի՛ս, Տիրոջ Խոսքն ասում է. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար է Նա մեր մեղքերին թողություն տալու եւ մեզ ամեն անիրավությունից սրբելու». Ա Հովհաննես 1.9:

Աղօթիր՝ ասելով. «Տեր, ես հավատալով խոստովանում եմ մեղքերս եւ հանցանքներս, ներիր եւ ողորմիր ինձ»։

Քաջաբար աղոթի՛ր՝ առանց մարդկանց առջև հաշվետու լինելու. նրանք չեն քեզ երկինք տանողները։

Սալբի Քելեշյան

Մեկնաբանություններ