Օստիոպարոզը բժշկված է.Վկայություն

692

Ամալյա Հակոբյան.

«Ապրում էի Բելգիայում և 34 տարեկան էի, երբ պարզվեց, որ ունեի օստիոպարոզ անբուժելի հիվանդությունը։ Ուժեղ ցավեր էի ունենում, շարժվելը շատ դժվար էր, գործ անել չէի կարողանում։ Այն մտքից, որ ամբողջ կյանքումս է դա շարունակվելու, ամեն տեսակի հույս ապագայիս առումով միանգամից մթագնում էր։ Հիվանդությանս մասին լուրը հասավ Երևան, և «Աստծո տուն» եկեղեցու անդամները սկսեցին աղոթել ինձ համար։ Մեկ տարի հետո Աստծո կամքով կարողացա Բելգիայից վերադառնալ Երևան ու գնացի «Հրաշքների և բժշկության» ծառայության։ Աղոթքի ժամանակ զգացի Աստծո գերբնական հպումը։ Գրեթե մեկ ամիս անց հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ անբուժելի օստիոպարոզ հիվանդությունը հրաշքով բժշկվել է։

Շնորհակալ եմ Աստծուն բոլոր սրտացավ աղոթողների համար»։

Լրագրող՝ Հասմիկ Հակոբյան

Աղբյուր` Աստծո տուն

Մեկնաբանություններ