12 տարեկան եզդի աղջիկը «Իսլամական պետության» գերությունից ազատվել է նրանց քնաբեր տալով

534

12 տարեկան եզդի աղջիկը «Իսլամական պետության» գերությունից ազատվել է՝ քնաբեր տալով իրեն գերի պահողին, հղում անելով Իրաքի խորհրդարանի միակ եզդի պատգամավոր Վիան Դախիլին, գրում է iraqinews.com-ը:  

Աղջիկը գերի էր ընկել իր 17-ամյա մորաքրոջ հետ: Նա ահաբեկիչներից քնաբեր հաբեր էր խնդրել, իբր թե քնել կարողանալու համար, սակայն դրանք լցրել է իրենց գերեվարածների  թեյ մեջ, ինչի արդյունքում ահաբեկիչները քնել էին և նրանք կարողացել էին փախչել դեպի քրդերի կողմից վերահսկվող տարածքներ:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ