2 քայլ գործարար դառնալու համար

273

Նպատակներ, որոնք չեն իրականացել մեր կոտրված սրտի պատճառով, գրեթե բոլորս ունենք:

Մարդիկ սիրում են հիանալ որևէ նորարարությամբ, բայց չեն սիրում գնահատել իրենց կամ իրենց մերձավորի մեջ ծնված նոր գաղափարները:

 

Այն ամենը, որով դու կտարբերվես մարդկանցից, կհանդիսանա քեզ հալածելու, ծաղրելու պատճառ, մինչդեռ մեկ ուրիշը վերցնում է այդ միտքն ու գործի դնում:

Հայտնի են շատ օրինակներ, երբ մարդը մի գյուտ է արել, բայց այդ գյուտն այսօր ծառայում է այլ անձի օգտին, քանի որ հեղինակին չգնահատեցին: Վերջինս կոտրված սրտով իր գյուտի մասին պատմեց մեկ ուրիշին, ով էլ վերցրեց այն ու գործի դրեց:

Այսօր ամբողջ աշխարհը հագեցած է արտադրական տեխնիկայով:
Միակ բանը, որ պետք է նորարարության համար, միտքն է:

Միտքը, որը գուցե դու մի կողմ ես նետել, բայց այն կարող էր այսօր լինել քո բիզնեսը:
Բիզնես, որում մի քանի տասնյակ մարդիկ աշխատելով, կկարողանային աշխատավարձ ստանալ և պահել իրենց ընտանիքները:

Գործարարներ չեն ծնվում, գործարարներ դառնում են բավական բարդ ճանապարհով: Դու էլ կարող ես լինել գործարար քո մտքերին հետևելով:

Մի հայտնի գործարար ասել է «Աշխատանք փնտրելու փոխարենը ավելի հեշտ է ստեղծել նոր աշխատանք»:
Քո՛նը, քո՛ բիզնեսը:

Երբ նոր գաղափար ունես, ապա մի կիսվիր չգնահատող կամ չարակամ մարդկանց շրջապատում, այլ պլան կազմիր ու գործի դիր: Թեկուզ դանդաղ, բայց գործի դիր:

Ոչ մի բան միանգամից չի լինում: Սկզբում գուցե ընկճվես արդյունքներից, բայց համառ եղիր, ու ինքդ շուտով կլինես մեկը, ում ձեռքբերումներով կհիանան մարդիկ:

Ու այս ամենը միայն 2 կարևոր պատճառով, որ դու գնահատեցիր միտքդ, և կիսվեցիր միայն գործունյա մարդկանց հետ, ոչ թե ամեն պատահածի…

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ