Մոլեռանդ կախվածություն հաղթանակից

250

Անհնար է չհիանալ Օլիմպիական չեմպիոնների կամքի ուժով և կանոնակարգվածությամբ, որ ցուցաբերում են մրցումների ընթացքում: Բայց, ամեն դեպքում, ես նկատում եմ ինչ-որ մոլեռանդ կենտրոնացվածության հաղթանակի վրա այս ամենում :

 

Չես կարող օգնել, միայն կարող ես զգալ այն խորին ցավը, որ ապրում են օլիմպիական մարզիկները, երբ փոքր հաշվով պարտություն են կրում: Թեյլոր Ֆիննին կորցրեց օլիմպիական մեդալը ինչ-որ միլիմետրերի պատճառով, Էլիսոն Շմիտը ոսկե մեդալին չհասավ ինչ-որ երեք տասնորդական վայրկյան ուշացմամբ 400 մետրանոց ազատ ոճի լողի մրցակցությունում:

Բայց արդյո՞ք նման չնչին տարբերությունը դարձնում է այս մարզիկներին անհաջողակներ` անարժան հիացմունքի: Արդյո՞ք այս նույն  մրցույթների հաղթողները ինչ-որ էական հատկանիշով տարբերվում են նրանցից: Արդյո՞ք միայն հաղթողներն են արժանի գովասանքի:

Ես կողմ չեմ նաև այն մանկական մրցումներին, որտեղ ցանակացածը մեդալ է ստանում` ներկա լինելու համար: Ես պարզապես ուզում եմ փոխակերպել “հաղթողը ստանում է ամեն ինչ” մտայնությունը ոչ միայն Օլիմպիականում, այլև մեր հասարակության մեջ առհասարակ:

Առաջարկում եմ սկսել հենց հաղթողներից: Ցանկացած արկածախնդիր նպատակ հետապնդելը հաճախ դժվար է և երկար ժամանակ է խլում, բայց հաղթանակի քաղցրությունը հավակնում է լինել ակնթարթային: Ցանակացած խաղադրույք անող գիտի, որ կարուստի ցավն ավելի մեծ է, քան հաղթանակի հաճույքը:

 

Կարծում եմ`խնդիրը նրանում է, որ մենք “հաղթանակից” սպասում ենք ավելին, քան որ դա կարող է մեզ տալ:

Մենք դրդում ենք երեխաներին, ովքեր տաղանդի նշույլ են ցույց տվել, կենտրոնանալ ինչ-որ սպորտաձևի (կամ առարկայի) վրա, անգամ զոհաբերել սեփական մարմինը` միայն թե չեմպիոն դառնան:

Մենք ասում ենք դեռահասներին, որ հիմնական հաջողությունը ռեյտինգային ԲՈՒՀ ընդունվելն է, անգամ իմանալով, որ կան հազարավոր այլ համալսարաններ, որտեղ հիանալի կրթություն կարելի է ստանալ: Երբ նրանք ավարտում են, հասարակությունը նրանց ասում է, որ գլխավոր ձեռքբերումը դա ֆինանսական հաջողությունն է. հաճախ նրանք դրան հետևում են` հավատալով, որ շատ ու շատ փողը ի վերջո կփոխակերպվի երջանկության:

Անգամ, եթե սրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ես ինքս չափազանց քիչ փաստեր կամ օրինակներ եմ տեսել այդ առումով:

Այն տարբերակը, ինչպես մենք սահմանում ենք “հաղթանակ” հասկացությունը, հասանելի է միայն չափազանց քիչ թվով մարդկանց համար, նույնիսկ նրանք դրան հասնելու համար ահռելի ջանքեր պիտի գործադրեն և ապրեն սահմանափակ կյանքով:

Իսկ ինչպես կարող ենք վերաձևակերպել “հաղթանակը”, որ այն գոհացնի մեզ: Ահա մի քանի առաջարկ.

-Հաղթողները նրանք են, ովքեր հետևողականորեն ջանք ու եռանդ են ներդնում, համառորեն առաջ են շարժվում` դառնալու ավելի լավը ամեն ինչում, ինչ նրանք անում են` անկախ այն բանից հաղթում են ինչ-որ տեղ, թե` ոչ:

-Հաղթողներն ունեն նպատակներ, ինչը ստեղծում է նպատակաուղղվածություն և մոտիվացիա, և  գիտակցում են, որ բավարարվածությունը գալիս է ամենօրյա փորձից` անընդհատ ընդառաջ շարժվելու և հասնելու նպատակներին:

-Հաղթողները նրանք են, ովքեր չեն վախենում պարտվելուց. վերջիններից նրանք դասեր են քաղում զարգանալու համար:

-Հաղթողները օգտագործում են իրենց կարողությունները ստեղծելու ոչ միայն անձնային, այլ համամարդկային արժեքներ աշխարհի համար:

Ամեն դեպքում, միակ բանը, որ բոլոր հաղթողները պիտի գիտակցեն, դա այն է, որ հաղթանակի հիմնական նպատակը ինչ-որ մեկի հետ մրցելը չէ և մնացածներին ինչ-որ բան ապացուցելը, այլ սեփական ներուժի գիտակցումն է ամեն ինչում, ինչ-որ անում են:

Մեկնաբանություններ