newgeneration.am-ը զրուցել է Էդգար Վահանյանի հետ

286

 Էդգար, խնդրում եմ հակիրճ պատմել, թէ ինչպե՞ս հայտնվեցիր Հոլանդիայում : 

 Ես, մեր բազմաթիվ հայրենակիցների նման , երկրում տիրող սոցիալական անարդարություններից ու ճնշող իրավիճակից հուսալքված,  2005 թվականին որոշեցի կյանքիս հետագա ընթացքը փորձել կառուցել օտար ափերում: Այդպես հաստատվեցի Նիդեռլանդներում : Եվ շատ կարճ ժամանակ անց հասկացա, որ այստեղ էլ չկա իմ փնտրած կատարյալ վիճակը,  որի մասին ես երազում էի, թեպետ տեղի բնակիչների համար  սոցիալական առումով ապահովված էին բոլոր պայմանները  շատ լավ ապրելու համար, բայց այն հոգևոր խաղաղությունը և   ներքին երանելի վիճակը, որին ամեն մարդ է ձգտում, բացակայում էր:

Իսկ ինչպե՞ ս դարձար ավետարանական քրիստոնյա:

2006 թվականին՝ գարնանային մի առավոտ, իմ բնակավայրում հանդիպեցի մի տարեց մարդու, ով շրջում էր փողոցում և հարցուփորձ անում, թե արդյոք կան քրիստոնյաներ, ովքեր կցանկանան հաջորդ կիրակի օրը իր հետ գնալ եկեղեցի: Եվ ես առանց հապաղելու ներկայացա  որպես 1700 –ամյա քրիստոնեական պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ինչի համար, իհարկե, հետագայում ստիպված եղա մի լավ ամաչել, քանի որ լինելով քրիստոնեական մեծ արմատներ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, անտեղյակ էի աստվածաշնչյան տարրական հիմունքներից: Այն եկեղեցին, որտեղ այդ տարեց մարդն ինձ հրավիրեց, բոլորովին չէր համապատասխանում իմ պատկերացումներին  թե՛ շենքի արտաքին տեսքի, թե՛ ներսում գտնվող մարդկանց առումով: Ինձ զարմացրեց և հիացրեց նրանց անկեղծ աղոթող դեմքերը, ես երբեք այդպիսի գեղեցիկ և երանելի հայացքներ չէի տեսել: Ծառայութան ավարտին նրանց բոլորի դեմքերը փայլում էին ինձ համար անհասկանալի ուրախությունից, նրանց աչքերը լի էին սիրով ու ջերմությամբ: Այս ամենը գերեց ինձ,և ես սկսեցի հասկանալ իմ ավանդական հավատքի ու նրանց հավատքի տարբերությունը: Իմ փնտրտուքները երկար չտևեցին. շատ արագ ես հասկացա, որ  նրանց հավատքն ունի ավետարանական հիմքեր, իսկ նրանցից յուրաքանչյուրը՝ անհատական խորը հարաբերություն Աստծո Հոգու հետ, ինչը բացակայում էր ինձ մոտ: Լսելով  Տեր Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա կատարած փրկագործման, հարության և Սուրբ Հոգու մասին՝ իմ մեջ գնալով ավելի մեծ ցանկություն արթնացավ ավելի ու ավելի մոտենալ իրական քրիստոնեական կյանքին: Մի գիշեր, երբ պառկեցի քնելու, զգացի, որ  աչքերիցս արցունքներ են հոսում. ողջ գիշեր չկարողացա քնել, արտասվում էի ու խորը զղջում ապրում իմ մեղքերի համար: Նույն առավոտ ես որոշեցի Տեր Հիսուսին հրավիրել իմ կյանքի մեջ և խնդրեցի Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի իմ կյանքի հետագա բոլոր օրերը ապրեմ ըստ Իր բարի կամքի: Այդ օրվանից հետո կյանքումս սկսվեցին կատարվել գերբնական փոփոխություններ. ամբողջովին փոխվեցին իմ համոզմունքները ու հայացքները Աստծո, ինքս իմ  ու մարդկանց հանդեպ: 

Այժմ ի՞նչ ծառայության մեջ ես ներգրավված:

 Այժմ արդեն ավագ հովիվների ձեռնադրությամբ հաստատված եմ Նիդեռլանդների ՛՛ Աստծո Տուն ՛՛ եկեղեցում որպես ծառայող՝ հովվի օգնական, երիտասարդական ծառայության պատասխանատու, ինչպես նաև նշանակված եմ այնտեղ գործող ՛՛ Կանչող Ձայն՛՛ երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահ:

Կարդալ ավելին՝ newgeneration.am

 

Մեկնաբանություններ