Ուսումնարանից բուհ ընդունվելը դժվարանում է

211

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություններ,որոնցից մեկով նախնական և միջին մասնագիտական կրթության մակարդակներում ամրապնդվում է ներառական կրթության կազմակերպման ձևը` հնարավորություն ընձեռելով կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց օգտվելու մասնագիտական կրթություն ստանալու իրենց իրավունքից։

 

Մեկ այլ փոփոխությամբ վերանայվում է մասնագիտական կրթության համակարգ ընդունելության, այսինքն՝ մուտքը կրթական ծրագիր, շարունակությունը, ելքը և հաջորդականությունը։ Այժմ, օրենսդրությունը հնարավորություն է տալիս միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն, կրթությունը շարունակել բուհերում` երկրորդ կամ երրորդ կուրսից: Իսկ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգ կարող են ընդունվել նաև հիմնական կրթության հիմքով, այսինքն՝ 9-ամյա կրթություն ուեցող քաղաքացիները։ Նշված համակարգ ընդունվածների մեծ մասը ի սկզբանե միտված է կրթությունը բուհում շարունակելու։ 

Այսինքն՝ ավագ դպրոցում կրթություն ստանալու փոխարեն, հեշտությամբ ընդունվում է ուսումնարան կամ քոլեջ, և 3-4 տարի սովորելուց հետո բուհ` ընդհանուր հիմունքներով։ Իսկ աշխատաշուկան ունի բանվորական աշխատուժի և սպասարկող մասնագետների մեծ պահանջարկ, մինչդեռ սպասված մասնագետները «հոսում են» դեպի բուհ, ոչ թե աշխատաշուկա։ 

Այդ իսկ պատճառով, Կրթության և գիտության նախարարությունը առաջարկել է փոփոխություն մասանգիտացված կադրերի հոսքը դեպի աշխատաշուկա խթանելու համար: Օրենսդրական փաթեթում առաջարկվում է կրթության հաջորդ մակարդակում (բակալավրիատում) առկա կրթության իրավունքը կիրառել նախորդ կրթական մակարդակում որակավորվելուց հետո՝ 6 ամիս աշխատանքային ստաժ ունենալու դեպքում։ Այս որոշումը կառավարությունը կընդունի սեպտեմբերի 5-ի նիստի ընթացքում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ