Ոչ միշտ են պարգևատրվում արժանիները

216

Նայեք այս կնոջն ու միշտ հիշեք նրան:

 

 Վերջերս 98 տարեկան հասակում մահացավ Իռենա Սանդլեր անունով մի կին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իռենան թույլտվություն է ստանում աշխատել Վարշավական գետտոյում որպես ջրմուղագործ: Դրա համար նա թաքնված դրդապատճառներ ուներ: Լինելով գերմանուհի, նա տեղյակ էր գերմանացիների ծրագրերին՝ հրեաների հետ կապված:

Գործիքների համար նախատեսված պայուսակով նա սկսեց երեխաներ դուրս բերել գետտոյից, իսկ բեռնատարի հետնամասում պարկ կար` ավելի մեծերի համար: Բեռնատարում նաև շուն կար: Նրան պատվիրված էր հաչել, երբ պահակախումբը մեքենան դարպասից ներս ու դուրս էր թողնում:

Զինվորականներն իհարկե չէին ուզում գործ ունենալ շան հետ, իսկ նրա հաչոցը խլացնում էր երեխաների ձայները:

Իր գործունեության ընթացքում Իռենային հաջողվել է դուրս բերել ու փրկել 2500 երեխա: Հետո նրան բռնել են, կոտրել ոտքերն ու ձեռքերը, դաժանորեն ծեծել:

Իռենան գրել ու պահել էր բոլոր փրկված երեխաների անուններն ու ապակյա շշով թաղել իր տան հետնամասում աճող ծառի տակ: Պատերազմից հետո նա փորձել էր գտնել երեխաների ծնողներին ու միավորել ընտանիքները, բայց նրանցից շատերը մահացել էին համակենտրոնացման ճամբարներում:

Նրա փրկած երեխաները կամ որդեգրվել են կամ տեղավորվել մանկատներում:

Իռենա Սենդլերը առաջադրվել էրորպես Նոբելյան մրցանակի թեկնածու, բայց չէր ընտրվել:

Նրա մրցանակը շնորհվել է Էլ Գորին` գլոբալ տաքացման մասին սլայդ-շոուի համար: Իսկ մեկ տարի անց մրցանակը ստացել է Բարակ Օբաման` իր նախընտրական խոստումների համար:

Մեկնաբանություններ