Հայտնաբերվել է գոթերեն լեզվով գրված Աստվածաշնչի հատվածներ

278

Ս. Պետրոսի տաճարի արխիվում, որ գտնվում է Բոլոնիայում, հետազոտողները գտել են միջնադարյան ձեռագիր՝ գոթական լեզվի գրառումներով, որը բաղկացած է 2 թերթից:

Գտնված ձեռագրի մասին գիտնականների զեկույցը տեղադրված է «Evangelical Textual Criticism» կայքում. հայտնում է Седмица.Ru-ն:

Ըստ զեկույցի՝ ձեռագրում առկա է մի քանի տեքստ, սակայն, ոչ բոլորն են ընթեռնելի: Ընթեռնելի հատվածների մի մասը՝ լատիներեն լեզվով, եղել է  Օգոստինոս Երանելիի շարադրություններից՝ «Աստծո քաղաքի մասին», իսկ մյուս գրվածքները եղել են հատվածներ Հին և Նոր Կտակարաններից՝ գոթերեն լեզվով, որը շատ հազվագյուտ երևույթ է և՛ պատմաբանների, և՛ աստվածաշնչյան գիտնականների համար:

Ըստ աստվածաշնչյան տեքստի ուսումնասիրությունների արդյունքի՝ գիտնականներ Մ. Մադեսթին ու Ա. Զուֆրանոն պարզել են, որ տեքստերը գրված են եղել Հյուսիսային Իտալիայում և թվագրված են 6-րդ դարում: Հին Կտակարանից հայտնաբերվել է՝ Ծննդոց, Առակաց, Սաղմոս գրքերից ու զգալի հատված Եսայի մարգարեությունից, իսկ Նոր Կտակարանից՝ Մաթևոսի ու Ղուկասի ավետարանից, Պետրոսի Առաջին ուղերձից ու Պողոսի ուղերձից:

Ենթադրվում է, որ գոթերեն Աստվածաշնչի տեքստերը նախատեսված են եղել քարոզելու և սովորեցնելու համար:

Գոթական Աստվածաշունչն եղել է առաջին գրական ստեղծագործությունը՝ ստեղծված  4-5 դարերում: Այսօր կան այդ թարգմանության միայն մի քանի մասերը:

Աղբյուր՝ crossnews.am

Մեկնաբանություններ