Ուղեղում տեղի ունեցած փոփոխությունները ստիպել են ընկերության ղեկավարին փող բաժանել

232

Ռիո դե Ժանեյրոյի 49-ամյա բնակիչը, ով խոշոր ընկերության ղեկավար է, կաթվածից հետո չի կարողացել աշխատանքի վերադառնալ:

Բանն այն է, որ ուղեղում կատարված փոփոխություններից հետո տղամարդու մոտ արտասովոր հիվանդություն է առաջացել: 

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail կայքը, բրազիլացին կաթված էր տարել: Բժիշկները կարողացել են նրա կյանքը փրկել և բուժումից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից: 

Սակայն շուտով բրազիլացու կինը սկսել է նկատել, որ իր ամուսնու հետ տարօրինակ բաներ են կատարվում: Նա սկսել է գումար, սնունդ և ըմպելիքներ բաժանել: Կինը փորձել է ամուսնուն համոզել բարեգործությամբ չզբաղվել և վերադառնալ աշխատանքի, բայց նա հայտարարել է, որ դա անհնար է: 

Նման վարքագծից անհանգստացած կինը խորհրդակցել է բժիշկների հետ: Նա ամուսնուն հետազոտության է տարել, որի ընթացքում պարզվել է, որ տղամարդը չի ստում և չի կարողանում վերահսկել իր գործողությունները: 

Ներյովիրաբույժները պատմել են կնոջը, որ արյունազեղումը փոփոխությունների է հանգեցրել ուղեղի ճակատային հատվածում, որը պատասխանատու է որոշումների կայացման ու իմպուլսների վերահսկման համար:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ