Բաղաամ

191

Մարգարե Միջագետքից, որին Մովաբի Բաղակ թագավորը խնդրեց իսրայելացիներին նզովել նրանց անապատային դեգերումների ընթացքում։ Վերջիններս նոր էին պարտության մատնել ամորհացիներին, և Բաղակը մտավախություն ուներ, որ իր երկիրն էլ նման բախտի կարժանանա։

Սկզբում Բաղաամը հրաժարվեց հանդիպել թագավորին, բայց հետո համաձայնվեց։ Ճանապարհին Աստծու հրեշտակը կանգնեցրեց Բաղաամի էշը և նախազգուշացրեց ասել միայն այն, ինչ Աստված պատվիրել էր։ Իսրայելացիներին նզովելու փոխարեն Բաղաամը երեք անգամ օրհնեց նրանց։ Ավելի ուշ նա փորձեց իսրայելացիներին անկման հասցնել և ստանալ այն պարգևը, որ նրան խոստացել էին, եթե նա իսրայելացիներին քաջալերեր պաշտել Բահաղին։ Բաղաամը սպանվեց, երբ իսրայելացիները գրոհեցին մադիանացիների վրա։

 

Թվ 22-24, 31

Աղբյուր՝ www.biblesociety.am

Մեկնաբանություններ