Ֆրանցիսկոս պապի «Հինգ մատների» աղոթքը

237

Այս աղոթքը Ֆրանցիսկոս պապը գրել է դեռևս երբ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աղոթքի հինգ քայլերն ըստ Ֆրանցիսկոս պապի:

 

 Բութ մատը մեզ ամենամոտ գտնվող մատն է: Ուրեմն աղոթքիդ սկզբում աղոթի՛ր նրանց համար, ովքեր առավել մոտ են քեզ: Դրանք այն մարդիկ են, ում հիշելը ամենից հեշտն է: Մեր «քաղցր պարտականությունն» է աղոթել այն մարդկանց համար, ում սիրում ենք:

Հաջորդը ցուցամատն է: Աղոթի՛ր նրանց համար, ովքեր մեզ ցույց են տալիս ուղին՝ սովորեցնում են, դաստիարակում են և բժշկում: Ուրիշներին անհրաժեշտ ճանապարհով առաջնորդելու համար այս մարդիկ հատուկ օժանդակության և իմաստության կարիք են զգում:

Հաջորդը միջնամատն է: Այն բարձր է բոլորից: Թո՛ղ այն հիշեցնի ղեկավարների, առաջնորդների, իշխանավորների մասին: Այդ մարդիկ Աստծո առաջնորդության խիստ կարիք ունեն:

Հաջորդը մատնեմատն է: Հետաքրքիր է, որ այդ մատը բոլոր մատերից ամեաթույլն է: Ուրեմն այն մեզ հիշեցնում է, որ պետք է աղոթել թույլերի, հիվանդների, վշտացածների և տարատեսակ խնդիրներով բեռնվածների համար:

Եվ վերջում՝ ճկույթը, բոլոր մատներից ամենացածրը: Այն հիշեցնում է ինքներս մեզ համար աղոթելու մասին: 

Մարդկանց նախորդ չորս խմբերի համար աղոթելուց հետո դու սեփական կարիքներիդ արդեն կնայես այլ հայացքով և պատրաստ կլինես ինքդ քեզ համար աղոթքը կլինի առավել ճշմարտացի և արդյունավետ:

Աղբյուր՝ baznica.info

Մեկնաբանություններ