Ալեքսանդրիա

344
Հռոմեացիներին 8.26.

 Նեղոսի դելտայում գտնվող եգիպտական մեծ նավահանգիստ՝ հիմնված Ալեքսանդր Մեծի կողմից։ Հռչակավոր Փարոս-աշտարակը նավահանգստի մուտքի մոտ է կանգնած եղել։ Պտղոմեոսների օրոք Ալեքսանդրիան Եգիպտոսի մայրաքաղաքն էր և շարունակում էր կրթության ու առևտրի խոշոր կենտրոն մնալ։ 

Հռոմեական ժամանակաշրջանում Ալեքսանդրիայից հացահատիկով բեռնված նավեր էին ուղարկվում Հռոմ՝ էժան հաց մատակարարելու։ Քաղաքն ուներ արվեստի և գիտության «թանգարան» և հռչակավոր գրադարան՝ հազարավոր պապիրուսներով։ Այստեղ հրեական հզոր մի համայնք կար։ Հին Կտակարանի հունարեն առաջին թարգմանությունն («Յոթանասնից»-ի տարբերակ) այստեղ է կատարվել։
Ապողոսը, որը վաղ եկեղեցու նշանավոր ուսուցիչ էր, ծագումով Ալեքսանդրիայից էր։

(Գրծ 6.9, 18.24, 27.6, 28.11)

Աղբյուր՝  biblesociety.am

Մեկնաբանություններ