Աբեդնագով

206

 Բաբելական անուն, որը կրում էր հրեա այն երեք գերիներից մեկը, որոնց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ընտրեց հատուկ սպասավորության համար։

 Սեդրակը, Միսակն ու Աբեդնագովը Դանիելի քաջալերմամբ համարձակորեն հրաժարվեցին արքունական սեղանի կերակուրից, որովհետև օտար երկրում անգամ նրանք պարտավոր էին հետևել հրեա ժողովրդի համար Աստծու սահմանած օրենքներին։ Ավելի ուշ նրանք հրաժարվեցին խոնարհվել թագավորի կանգնեցրած կուռքի առաջ։ Թագավորը հրամայեց երեքին էլ նետել բոցավառվող հնոցը, բայց Աստված պաշտպանեց նրանց, և նրանք հնոցից դուրս եկան անվնաս։ Նաբուքոդոնոսորը խիստ զարմացած էր։ «Չկա այլ Աստված, որ կարողանա այսպես փրկել»,- ասաց նա։

Դն 1-3

Աղբյուր՝ www.biblesociety.am

Մեկնաբանություններ