Յուրաքանչյուր չորրորդ կինը համացանցում սխալ ախտորոշում է գտնում իր մասին. հետազոտություն

337

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ կինը, համացանցում սխալ ախտորոշում է գտնում իր մասին, տեղեկացնում է «Դայլի Մեյլ»-ը:

Նշվում է, որ աշխարհի կանանց համարյա կեսը, համացանցում կարդացած այս կամ այն ախտորոշումից հետք մի շարք դեղեր են գնում: Ինքնաբուժման հետևանքով յուրաքանչյուր տասներորդ կինը բախվում է տարատեսակ առողջական խնդիրների:

Առավել տարածված սխալ ախտորոշումներից են` կրծքագեղձի և այլ տեսակի քաղցկեղները, սեռական օրգանների սնկային հիվանդությունները, հիպերտոնիան, ասթման, շաքարախտը:

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ցանկացած առողջական բողոքի դեպքում համացանցի միջոցով ինքնաբուժությամբ զբաղվելու փոնարեն դիմել բժշկի օգնությանը:

Աղբյուր՝ Tert.am

Մեկնաբանություններ