21-րդ դարին սպառնացող վտանգը (տեսանյութ)

635
մեղք

Մեկ անգամ հայրը բարկացավ տղայի վրա՝ իր հետ գոռալով խոսելու, իրեն չհնազանդվելու համար:

Տղան հորն անվանեց հետամնաց, և որ իրավունք ունի այդպես խոսելու, քանի որ հիմա դա սխալ չէ և ամենևին էլ չի համարվումանհնազանդություն, այլ համարվում է ինքնահաստատված մարդու կերպար:

Տղան նեղացավ հորից և մի քանի օր չէր խոսում նրա հետ: Մի քանի օր հետո նա հաշտվեց հոր հետ և տղան հորից խնդրեց՝ իր համար խնձոր գնի շուկայից:

Հայրը գնեց մի խնձոր, որը դրսից ամենագեղեցիկն էր, ամենամեծը, սակայն ներսից որդնած և փտած էր, ու տվեց այն տղային: Տղան ուրախ վերցրեց և շտապեց ուտել այն: Եվ հանկարծ հիասթափված ետ վերադարձավ՝ հորը բողոքելով թե այս ինչ է՝ քեզ խաբել են, սխալ բան են տվել:

Հայրը մի պահ լռելով՝ որդուն պատասխանեց. «Տեսնում ես տղաս, քեզ նույնպես խաբել են՝ ասելով որ չհնազանդվելն ինքնուրույն լինելու նշան է»:

Սխալը մնում է սխալ, անկախ այն ամենից, թե ինչպես այն կկոչեն:

Եվ հիշի՛ր՝ այս կյանքում կարևորը ոչ թէ ինչպես կմատուցեն, այլ կարևորը՝ այդ գեղեցիկ մատուցման մեջ լինի նույնքան գեղեցիկ, օգտակար քեզ համար: Ինչքան էլ սխալը գեղեցիկ մատուցեն, միևնույն է նա պտուղը տալու է սերմին համեմատ:

Վտանգն այն է, որ միանգամից մատուցվող ինֆորմացիան, առանց ստուգման, ընդունվում է՝ որպես բացարձակ ճշմարտություն:

Զարմանալի է, որ կյանքի զարգացած փուլում, մարդը կդառնա այնքան միամիտ, որ նրան շատ հեշտ կլինի համոզել, որ սևը՝ սպիտակ է, իսկ սպիտակը՝ սև:

Եթե քեզ մի բան են հարցնում կամ առաջարկում, նախքան պատասխանելը, ուղեղիդ էլ հարցրու: Սոկրատես

Ինչպես մարդու օրգանիզմն ունի իմունային համակարգ, այդպես էլ ուղեղը: Եվ ուղեղի դիմադրողականությունը միմիայն կբարձրանա գիտությունով, ճիշտ տեղեկատվությամբ:

Մարդը ինչքան քիչ բան իմանա, այնքան նրան հեշտ կլինի խաբել և համոզել: Դարեր շարունակ մարդկանց ստրուկ էին դարձնում, նրանց չիմացության պատճառով:

Մարգարիտա Խաչատրյան

YerevanStyle.com

Video SinIsSin

Մեկնաբանություններ