Աբովյանի «Ավետարանական հավատքի» եկեղեցու երիտասարդները ավետեցին Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը

596

Հունվարի 5-ի երեկոյան Աբովյանի «Ավետարանական հավատքի» եկեղեցու երիտասարդները ճրագներով և քայլարշավով ավետեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը։

Դուրս գալով եկեղեցաշենքից` շուրջ 40 երիտասարդներ ուղևորվեցին դեպի Աբովյանի կենտրոն` ճանապարհին ավետելով Քրիստոսի ծնունդը։ Անցորդներից ոմանք միացան երիտասարդներին և միասին քայլեցին Աբովյանի փողոցներով։ Հոգևոր երգեցողությունից և ավետաբեր շնորհավորանքներից հետո, երիտասարդները քայլեցին դեպի Աբովյանի ծերանոց` բարի լուրը ավետելու նաև ծերերին։

Թեպետ դրսում -15 աստիճան ցուրտ էր, սակայն Քրիստոսի ծննդյան լուրը և երիտասարդների խանդավառությունը ջերմ և ուրախ մթնոլորտ էր ապահովում բոլոր ներկաներին։ Քայլերթի մասնակիցները երբեք չեն մոռանա այդ հիշարժան օրն ու միջոցառումը։

Abovyan City Church

Մեկնաբանություններ