4 կանոն, որոնք զգալիորեն կբարելավեն ձեր առողջությունը

348

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները մշակել են առողջության կանոններ, որոնց հետևելով յուրաքանչյուր մարդ կարող է իրն զգալ շատ լավ:

Բնականաբար, այդ կանոնները հայտնի են յուրաքանչյուրին, սակայն ոչ բոլորն են շտապում կատարել դրանք:

Կանոն 1

Յուրաքանչյուր օր մրգերի ու բանջարեղենի 5 չափաբաժին. դրանք վիտամինների, հակաօքսիդանտների, բջիջների ու այլ օգտակար տարրերի աղբյուր են:

Կանոն 2

Ամսական առնվազն 15 մարզում. կանոնավոր մարզումները առողջության, աշխուժության, ինչպես նաև մարզական կազմվածքի գրավականն են:

Կանոն 3

Նվազագույն ալկոհոլ. ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլային ըմպելիքներից:

Կանոն 4

Ոչ մի ծխախոտ. քաղցկեղի, սրտի և ուղեղի կաթվածների հիմնական մեղավորներից մեկը ծխախոտն է, անհրաժեշտ է անհապաղ թողնել ծխելը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ