5 գաղտնիք 1 գոհության դիմաց

170

Գոհության մասին կարելի է երկար խոսել:

Ընդ որում սա մարդկային մոտեցման այն գիծն է, որը չունի բացասական կողմ:

Գոհությունը բացարձակ դրական արժեք է: Նրանում չկա մի բացասական բան, որը կարելի էր առաձնացնել:
Գոհությամբ կյանքում կարելի է բացել այնպիսի փակ դռներ որոնք մեզ ծանոթ այլ միջոցներով կշարունակեն մնալ կողպված:

Բայց այս նյութիս մեջ ուզում եմ շեշտադրել գոհության 4 կետի մասին, որոնք ակնառու փոփոխություններ կբերեն քո և դիմացինի փոխհարաբերությունների մեջ:

Այսպիսով գոհության 5 առավելություն

1. Գոհանալով բարձրացնում ես դիմացինին՝ անելու ավելին, որից ինքնաբերաբար ինքդ էլ ես օգտվում:

2. Գոհությամբ ինքդ ես բարձրանում մարդկանց աչքին, որովհետև գնահատել գիտես:

3. Հաճախ գոհանալով սովորում ես նկատել դիմացինի արարքները, ինչը քեզ դարձնում է ավելի հետևողական:

4. Երբ գոհանում ես, դիմացինը տեսնում է, որ գնահատել գիտես, և սկսում է ավելի լուրջ վերաբերվել քո հետ հարաբերությանը:

5. Դիմացինին սովորեցնում ես քո հանդեպ էլ լինել ուշադիր և գնահատող:

Ի՞նչ է իրենից ներկայացնում գոհությունը: Անշուշտ դա միայն խոսքեր չեն, այլ մի ամբողջական վերաբերմունք, որը գալիս է սրտից:
Երբեք չես կարող գոհանալ դեմքի խոժոռ հայացքով: Գոհությունը ենթադրում է ժպիտ, ուրախություն, սեր:

Ջերմ ժպիտով գոհանում եմ ձեզանից իմ ընթերցողներ: Շնորհակալ եմ որ կիսվում եք այս ուղերձով՝ համարելով այս ամենը պիտանի ինֆորմացիա:
Գոհանում եմ ամեն կարծիքի համար, որ լսում կամ կարդում եմ հոդվածներիս տակ:

Եկեք լինենք իրական գոհացողներ ամեն մանրուքի համար և կտեսնենք այս 5 հրաշքը մեր կյանքում, որոնք ամենաքիչն են, որ կարող է բերել գոհություն ասվածը:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ