6 խորհուրդ թե ինչպես օգտագործել ժամանակը, որպեսզի հասնել դրված նպատակներին

552

Ներքևում բերված են մի քանի խորհուրդներ, որոնք մեզ կօգնեն ընտրել, թե ինչպես պետք է օգտագործել ժամանակը, որպեսզի հասնել դրված նպատակներին։

1. Ծրագրավորեք ձեր ժամանակը

Դադարեք զբաղվել անպետք բաներով և վերջապես որոշեք, թե ինչ եք ուզում։ Ձեռք բերեք օրագիր կամ կազմեք կանոնավոր ծրագիր, ինչը կօգնի ձեզ տեսնել, թե որն է ձեզ համար ամենակարևորը։ Կազմակերպվածության բացակայությունը բերում է ժամանակի անիմաստ կորուստ և շատ վտանգավոր է։

2. Ժամանակը օգտագործեք իմաստուն ձևով

Մեզ անհրաժեշտ է ժամանակը ծախսել կյանքում որևէ բանի հասնելու համար։ Երբ դուք ինչ-որ բանով զբաղվում եք, հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ ինչու եմ ես դա անում, միգուցե կարողանայի այդ ժամանակը ավելի արժեքավոր բանի համար օգտագործել»։

3. Սովորեք ո’չ ասել, այն ամենին, ինչը խլում է ձեր թանկագին ժամանակը

Մի’ ծանրաբեռնեք ձեզ, սովորեք վերադասավորել ձեր առաջնությունները, մյուսներին տալով այն հանձնարարությունները, որոնք նրանք կարող են անել ձեր փոխարեն( վստահել ձեր իրավասությունները)։

4. Մի’ հապաղեք, օրեցօր հետաձգելով ձեր աշխատանքը

Սկսեք առաջ գնալ և ինչ-որ բան ձեռնարկել ձեր նպատակները իրագործելու համար։ Օրեցօր հետաձգելը վկայում է սեփական ցանկություններից հրաժարվելու և անհաջողությունից վախենալու մասին։ Պարապության(անգործության) պատճառը ծուլությունն է և ժամանակի անմիտ(ոչ խելացի)տնօրինումը։ Ծուլության դեմ միակ միջոցը ինքնակարգապահությունն է. իրականում ուրիշ միջոց գոյություն չունի։ Նստեք, վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք այն ամենը, ինչ ուզում եք անել։ Սահմանափակեք հետաքրքրությունների ձեր շրջանակը և անցեք ծրագրավորվածի կատարմանը։ Մի’ ձգձգեք, սկսեք հենց հիմա։ Ինչու՞ վաղվան թողնել այն, ինչը կարելի է այսօր անել։

5. Ձեզ համար առավելագույն ժամանակ սահմանեք

Խնդիրը կատարելու համար սահմանեք վերջնաժամկետ, գործի դրեք առավելագույն ջանքերը, որպեսզի տեղավորվեք դրա մեջ։

6. Ինչ եղել, անցել է` գնացեք առաջ

Մի «կառչեք անցյալից։ Աշխատեք չմտածել ձեր նախկին սխալների ու անհաջողությունների մասին և տանջվել մեղավորության զգացումից, ավելի լավ է դրանցից դաս քաղեք։ Ժամանակը չի կարելի հետ շրջել և որևէ ժամանակահատված կրկին վերապրել, դրա համար շարժվե’ք առաջ։

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ